Apple-ում հայտարարել են, որ iPhone-ն օգտատերերի խոսքը չի ձայնագրում առանց նրանց գիտության

14:45, 8 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple կորպորացիայի ղեկավարությունն ԱՄՆ-ի կոնգրեսականներին հայտարարել Է, որ iPhone սմարթֆոններն օգտատերերի ձայնի գրանցում չեն կատարում առանց նրանց գիտության, ընկերությունը նաեւ թույլ չի տա դա անել կողմնակի հավելվածներին: Օգոստոսի 7-ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ Apple-ը նամակ Է հղել ի պատասխան ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Էներգետիկայի եւ առեւտրի կոմիտեի անդամների հարցման, որոնք ընկերությունից պահանջել Էին մեկնաբանել ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցներում հայտնված այն պնդումները, թե վերջինիս գաջեթներն իբր ձայնագրում են օգտատերերի խոսքն առանց նրանց թույլտվության: Կասկածները վերաբերում Էին Siri Էլեկտրոնային ձայնային օգնականին: Դրանից օգտվելու համար օգտատերը պետք Է արտասանի «Ողջու՛յն, Siri»:

Կորպորացիան կոնգրեսականներին հղած նամակում նաեւ հավաստել Է, որ իր սմարթֆոնները տեղեկավտություն չեն հավաքում օգտատիրոջ գտնվելու վայրի մասին այն դեպքում, եթե համապատասխան գործառույթներն անջատված են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am