Սիրիական օդուժն 70-ից ավելի ահաբեկիչների է ոչնչացրել Էս Սուվեյդայի նահանգում

09:52, 8 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ռազմաօդային ուժերն օգոստոսի 7-ին Էս Սուվեյդայի նահանգում գրոհել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների վրա եւ ոչնչացրել 70-ից ավելի զինյալների: Ինչպես հայտնել Է SANA գործակալությունը, օդաչուները ոչնչացրել են հակառակորդի ռազմափոխադրական միջոցները եւ զենքով ու զինամթերքով մի քանի բեռնատարներ: Ահաբեկիչների հենակետերի վրա հարվածները հասցվել են Սիրիական անապատի Քեբր Էշ Շեյխ օազիսում, որտեղից նրանք հարձակումներ են կատարում խաղաղ գյուղերի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԻՊ-ի առաջադիրքերի դեմ օգոստոսի 6-ին սկսված ընդգրկուն գործողության ընթացքում զորքերին հաջողվել Է իրենց վերահսկողության տակ վերադարձնել յոթ շրջան Էս Սուվեյդայի հյուսիսում, արեւելքում եւ հարավում: Կառավարական ուժերը, որոնց կողմից կռվում են զինված ընդդիմության մի քանի ջոկատներ, հետապնդում են ԻՊ-ի հրոսակախմբերին եւ այժմ մարտեր են մղում Շինվան Էլ Ասֆեր վայրի կարեւոր հենակետի համար: SANA-ի տեղեկություններով՝ ռազմական գործողությունը նպատակ Է հետապնդում վերջ դնել ահաբեկիչների ներկայությանը Էս Սուվեյդայի նահանգում եւ Սիրիական անապատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am