Ադրբեջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա

14:25, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Թովուզի շրջանում երկու քաղաքացի պայթել են ականի վրա և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ՝ Ալիբեյլի գյուղի շրջակայքում: Տեղի բնակիչներ 24-ամյա Մեխտիև Էլշադ Վիդադին և 14-ամյա Հուսեյնով Ֆարիդ օղլուն պայթել են ականի վրա՝ ստանալով ծանր մարմնական վնասվածքներ: Նրանք տեղափոխվել են Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց:

Նշվում է, որ նշված տարածքներում եղել են վտանգի մասին զգուշացնող տարբերանշաններ: Դեպքի առթիվ քննություն է սկսվել:

 

 


© 2009 ARMENPRESS.am