Հայ շախմատիստները մեկնարկում են Աբու Դաբիի միջազգային մրցաշարում  

14:14, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ գրոսմայստերները մեկնարկում են  Աբու Դաբիի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ հեղինակավոր մրցաշարում իրենց ուժերը կչափեն Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Էդուարդ Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը:

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկող մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կավարտվի օգոստոսի 15-ին: Մրցաշարի հաղթողը կստանա 13 հազար ԱՄՆ դոլար: 


© 2009 ARMENPRESS.am