Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է 2018թ. հուլիս ամսվա ամփոփ վիճակագրությունը

12:05, 7 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10 հազար 41 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 2117 հեռախոսազանգի

Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 101 բողոքի

2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 6793 քաղաքացի:

 


© 2009 ARMENPRESS.am