Արտասահմանում կրթության և ուսուցման միջազգային կենտրոնը հայաստանցի ուսանողների համար դասընթաց կկազմակերպի

18:30, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասահմանում կրթության և ուսուցման միջազգային կենտրոնը Հայաստանը ներկայացնող ուսանողների համար կազմակերպում է ամառային դասընթացներ բիզնես, մարքեթինգ և հագուստի դիզայն թեմաներով: Դասընթացները կանցկացվեն Դիլիջանում, օգոստոսի 13-19-ը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դասընթացի շրջանակներում կանցկացվեն մի շարք սեմինարներ բիզնեսի, մարքեթինգի և հագուստի դիզային թեմաներով: Թեմաներն ընտրվել են Հայաստանի 7 խոշոր ուսումնական հաստատությունների շուրջ 200 ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով: Նախագծի նպատակն է օգնել հայաստանցի ուսանողներին հասկանալ ոչ ֆորմալ կրթության էությունը և կարիերա սկսել պրոֆեսիոնալ անձանց օգնությամբ, ինչպես հնարավորություն տալ նոր կապեր ստեղծել ու ընդլայնել աշխարհայացքը սեմինարների և դասախոսությունների շնորհիվ:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am