Չեմպիոնների լիգայում կայացավ որակավորման վերջին փուլի վիճակահանությունը  

15:46, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման վերջի փուլի հանդիպումների վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` որակավորման այս փուլի հաղթողները իրավունք կստանան հանդես գալու ՉԼ խմբային փուլում:

Միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը.

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Աստանա» (Ղազախստան)/«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)/«Սպարտակ Տրնավա» (Սլովակիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)/ «Շկենդիյա» (Մակեդոնիա)

«Ղարաբաղ» (Ադրբեջան) / ԲԱՏԷ (Բելառուս) – ՊՍՎ (Հոլանդիա)

«Ստանդարտ» (Բելգիա) / «Այաքս» (Հոլանդիա) – «Սլավիա Պրահա» (Չեխիա) / Դինամո Կիեւ» (Ուկրաինա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) / Ֆեներբահչե» (Թուրքիա) – ՊԱՕԿ (Հունաստան) / «Սպարտակ» (Ռուսաստան)

«Մալմյո» (Շվեդիա) / «Վիդեոտոն» (Հունգարիա) – «Սելթիկ» (Շոտլանդիա) / ԱԵԿ (Հունաստան)

Որակավորման փուլի վերջին խաղերը կկայանան օգոստոսի 21-ին և 22-ին:


© 2009 ARMENPRESS.am