Արցախում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող

11:00, 6 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում մահացել է Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


© 2009 ARMENPRESS.am