Մահափորձ Վենեսուելայի նախագահի դեմ. գործարկվել է պայթուցիկ անօդաչու

16:38, 5 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձի հետեւանքով 7 մարդ վիրավորվել է: Ինքը՝  նախագահ Մադուրոն, չի տուժել: Վենեսուելայի  Union Radio-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է  կապի նախարար Խորխե Ռոդրիգեսը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ նախարար Ռոդրիգեսն ն ասել է. «Նախագահ  Մադուրոն չի տուժել, ցավոք,  7 աշխատակիցներ վիրավորվել են»:

Մահափորձն իրականացվել է անօդաչուների միջոցով, որոնց վրա ամրացված է եղել պայթուցիկ: Դրանք գործարկվել են  Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ, երբ նախագահ Մադուրոն ելույթ էր ունենում:

Նախարարի փոխանցմամբ, անօդաչուները վնասազերծվել են:  Ռոդրիգեսի խոսքով, Վենեսուելայի նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքին:

 

Մայրաքաղաք Կարակասում պայթյունը որոտացել է շաբաթ օրը՝ օգոստոսի 4-ի : Երկրի գլխավոր դատախազը կատարվածը որակել է ահաբեկչություն: Վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը ստանձնել է Մադուրոյի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը: Այդ մասին խմբավորումը հայտնել է Թվիթերի միկրոբլոգում:


© 2009 ARMENPRESS.am