ՀՀ առաջին փոխվարչապետը միջազգային դոնորների հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցությունը

11:48, 4 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակից՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխմանը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամկետներին, ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն ու տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր:

© 2009 ARMENPRESS.am