«Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի

00:22, 4 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս երիտասարդ կիսապաշտպան Կիրիլլ Վոլչկովը պայմանագիր ստորագրեց «Լոռիի» հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Վոլչկովը Կրասնոդարի «Կուբան» ակումբի սան է, որի մարզադպրոցում է եղել 15 տարեկանից: 22-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի աշնանային հատվածի ավարտը:

Կիրիլլը «Լոռիում» կկրի 11 համարի մարզաշապիկը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am