Աֆղանստանում պայթյուն Է որոտացել մզկիթում, կան տասնյակ զոհեր

14:31, 3 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 20 մարդ Է զոհվել Աֆղանստանի արեւելքի մզկիթներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին հայտնել Է Ariana հեռուստաալիքը: Միջադեպը տեղի Է ունեցել Պակտիայի նահանգի Գարդեզ քաղաքում:

Pajhwok գործակալության տեղեկատվությամբ՝ առնվազն 40 մարդ տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել: Գործակալությունը նշում Է, որ մզկիթի վրա գրոհել են երկու մահապարտ ահաբեկիչներ: Տեղի իշխանությունները հաստատել են պայթյունի փաստը: Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am