«Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի  

14:50, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբին են միացել երկու աֆրիկացի ֆուտբոլիստներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 25-ամյա կոնգոցի հարձակվող Կաբանգու Կադիմա Ջոնսը «Շիրակ» է տեղափոխվել հունգարական «Հոնվեդ» ակումբից, որտեղ հանդես է եկել 16 տարեկանից։

19-ամյա հենակետային կիսապաշտպան Մուսա Դիակիտեն Մալիից մեր ակումբ է տեղափոխվել իսպանական «Սիլտուրալ Լեոնեսա» թիմից։

Երկու ֆուտբոլիստի հետ էլ կնքվել է երկու տարվա պայմանագիր։


© 2009 ARMENPRESS.am