Արթուր Գևորգյանը վերընտրվեց բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում  

14:32, 2 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Արթուր Գևորգյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեդերացիայի հերթական համագումարի հիմնական և միակ հարցը ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հարցն էր: Գևորգյանը միակ թեկնածուն էր: 58 կողմ ձայների շնորհիվ Գևորգյանը միաձայն վերընտրվեց այդ պաշտոնում:

Արթուր Գևորգյանը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը վարում է 2013 թվականից:


© 2009 ARMENPRESS.am