Գյուղատնտեսության նախարարությունը միանում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի աստիճանական արգելման գործընթացին

13:42, 1 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության նախարարությունը, միանալով Բնապահպանության նախարարության նախաձեռնած քարոզարշավին, հրաժարվում է մեկանգամյա պլաստիկի կիրառումից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած մամուլի հաղորդագրությունում:

 «Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հրահանգել է նախարարության աշխատակազմին եւ նախարարության ենթակա կազմակերպություններին` նախարարության կարիքների համար ձեռք բերել միայն ապակե շշերով ջուր»,- նշված է հաղորդագրությունում:


© 2009 ARMENPRESS.am