Տանկային բիաթլոնի իրենց խմբում Հայաստանի տանկիստները պահպանում են առաջատար դիրքերը

12:45, 1 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձևում հուլիսի 31-ին տեղի է ունեցել հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարել են բոլոր արգելագոտիները, խոցեկ 5 թիրախներից 4-ը և եզրագիծը հատել երկրորդը՝ Ղրղզստանի տանկիստներից հետո: Սակայն անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռևս պահպանում են առաջատարի դիրքը:

Դաշտային խոհանոց մրցաձևում հայ խոհարարները կրակային վարժաձևի և հուլիսի 31-ին կայացած մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին գտնվում են 3-րդ հորիզոնականում՝ զիջելով Ռուսաստանի և Ղազախստանի խոհարարների թիմերին:


© 2009 ARMENPRESS.am