«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի  

11:03, 31 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի, իսկ Արկադի Անդրեասյանը կմնա թիմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվել Արմեն Ստեփանյանը: Իսպանաբնակ մեր հայրենակիցը Հայաստան է ժամանել իր օգնական Գեորգի Մինասովի հետ: նորանշանակ մարզիչը եղել է իսպանական հանրահայտ «Մալագա» ակումբի դուստր թիմի գլխավոր մարզչի օգնականը: Մարզել է իսպանական «Ֆուենխիրոլան»:

Անդրեասյանը շարունակելու է իր գործունեությունը ակումբում՝ աշխատելով ակումբի ենթակառուցվածքում:


© 2009 ARMENPRESS.am