Հայաստանը Վրաստանում կմասնակցի զորավարժությունների

13:42, 30 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 4 հոգանոց խմբով Վրաստանում կմասնակցի «Ազնիվ գործընկեր 2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Հայաստանը կմասնակցի զորավարժություններին: Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա», - ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:

Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը:


© 2009 ARMENPRESS.am