Մեկնարկել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը ԱՄՆ

11:58, 30 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը ԱՄՆ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մշակված է բավական հագեցած  ծրագիր: Նախատեսված է հանդիպում Հայ-ամերիկյան թանգարանի խորհրդի անդամների, ընթրիք Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի անդամների և գործարարների հետ: Նախարարը կհանդիպի Իրաքահայ միության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայ բարեգործական ընդհանուր միության ղեկավարների, Իրանահայ միության անդամների հետ: Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ օրակարգում են նաև Հայ հեղափոխական դաշնակցության և կից մարմինների, Ռամկավար ազատական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավարների հետ հանդիպումները:

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ կունենա նաև Գլենդելի կրթական խորհրդի անդամների, Գլենդելի քաղաքապետի և խորհրդի անդամների, խոշոր բարերարների, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների հետ:


© 2009 ARMENPRESS.am