Շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը հաղթել է Չեխիայի բաց առաջնությունում

02:26, 29 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը հաջող է հանդես եկել Չեխիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մովսեսյանը 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր գրավել է առաջին հորիզոնականը: 2-7-րդ տեղերը գրաված շախմատիստները հավաքեցին 7-ական միավոր:

Չեխիայի բաց առաջնության մասնակցում էին 150 շախմատիստներ:

               


© 2009 ARMENPRESS.am