Վիկտոր Սողոմոնյանը գտնում է, որ Քոչարյանը դեռ ասելիք ունի քաղաքականության մեջ

14:02, 28 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը գտնում է, որ Քոչարյանը դեռ մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Սողոմոնյանը նշեց հրավիրված ասուլիսում:

«Մենք որևէ մեղք չենք գործել, Ռոբերտ Քոչարյանը մեղքի որևէ զգացողություն չունի: Նա Հայաստան է վերադարձել հանգիստ խղճով, որևէ գործընթացից չի խուսափել», - ասաց Սողոմոնյանը:

Նրա համոզմամբ՝ շատ շուտով Քոչարյանը հայտնվելու է ազատության մեջ, քանի որ «մեծ ասելիք ունի քաղաքականության մեջ»:

 


© 2009 ARMENPRESS.am