Հունաստանում հուլիսի 27-ի ժամը 14:00-ի դրությամբ հրդեհի օջախները վերացված են. ՀՀ դեսպանություն

16:39, 27 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի հրշեջ ծառայությունից հայտնել են, որ հուլիսի 27-ի ժամը 14:00-ի դրությամբ հրդեհի օջախները վերացված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում ՀՀ-ի դեսպանատունը տեղեկացնում է, որ Հունաստանի հրշեջ ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն կրակի հնարավոր բռնկումերին արագ արձագանքելու համար գործում է շուրջօրյա պարեկային ծառայություն:

Հունաստանում բռնկված հրդեհների հետևանքով զոհերի թիվը անցել է 80-ից: Իշխանությունները չեն բացառել, որ լայնածավալ հրդեհը կարող է միտումնավոր գործոնի հետևանք լինել: Հունաստանում արդեն տևական ժամանակ բռնկված լայնամասշտաբ հրդեհների հետևանքով հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները:


© 2009 ARMENPRESS.am