Պատանի ծանրորդ Կարեն Մարգարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

18:48, 26 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական Միլան քաղաքում ընթացքող Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 77 կգ քաշային Կարեն Մարգարյանը երկամարտի 313  կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նույն քաշում Գևորգ Ղահրամանյանը երկամարտի 273 կգ արդյունքով 6-րդ է:

Աղջիկների պայքարում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 162 կգ արդյունքով ոսկե եմդալակիր է դարձել:

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am