ՀՀ դեսպանը Լիբանանի մուֆթիի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններն ամրապնդելու կարևորությունը

16:36, 25 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի Հանրապետության Մուֆթի Աբդել Լաթիֆ Դերիանը հուլիսի 25-ին հանդիպել է Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է լիբանանյան NNA-ը:

Կողմերը քննարկել են Լիբանանում և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու, ինչպես նաև Լիբանանի ու Հայաստանի միջև երկկողմ հարաբերություններն ամրապնդելու կարևորությունը:


© 2009 ARMENPRESS.am