Արտաշիսյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել. ԼՐԱՑՎԱԾ

11:05, 25 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 25-ին, ժամը 10:28 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

[gallery id= 61141]

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են: Նախնական տվյալներով 2 քաղաքացի հոսպիտալացվել է ԲԿ, իսկ 1-ը տեղափոխվել է քաղաքացիների ուժերով:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

11:46Տուժածներ Ս. Հ.-ն (1990 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Հ.-ն (1972 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Է. Հ.-ն (1987 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: 

12:07 - ԱԻՆ փրկարար վարչության Շենգավիթի վարչության պետ Ահարոն Գևորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր տուժածներն արտադրամասի աշխատակիցներ են:


© 2009 ARMENPRESS.am