«Կենսաբանություն» առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում

18:00, 24 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թեհրանում հուլիսի 15-22-ը կայացել է 2017-2018 ուստարվա «Կենսաբանություն»առարկայի դպրոցականների 29-րդ միջազգային օլիմպիադան, որի շրջանակում որոշում է կայացվելվերոնշյալ առարկայի 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում՝ Ծաղկաձորքաղաքում, 2022 թվականի հուլիսի 10-17-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք միջազգային օլիմպիադային կմասնակցի ավելի քան 70 երկրի պատվիրակություն: 


© 2009 ARMENPRESS.am