Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները ՊԲ-ի հետ որևէ կապ չունեն. Լևոն Մնացականյան

14:00, 24 Հուլիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները որևէ առնչություն չունեն ԱՀ պաշտպանության բանակի հետ. ՊԲ-ին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են ՊԲ-ի հաշվեկշռում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Բարերարները նվիրատվության ընթացքում շեշտել են, որ դա տալիս են ԵԿՄ-ին, որպեսզի նրանք աշխատանքների կազմակերպման ընթացքում օգտվեն այդ մեքենաներից: Պաշտպանության բանակին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են Պաշտպանության բանակի հաշվեկշռում»,- ասաց Լևոն Մնացականյանը:

Լևոն Մնացականյանը նշեց նաև, որ դատավարության ավարտից հետո բոլոր կասկածները վերջնականապես կվերանան:


© 2009 ARMENPRESS.am