Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 4-ին

19:56, 23 Հուլիս, 2018

ԵԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 4-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային առաջին հանդիպումը կկայանա Երևանում: «Բանանց»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի Գյումրու «Շիրակ»-ին: Նույն օրը` օգոստոսի 4-ին «Լոռի»-ն Վանաձորում կընդունի «Արարատ-Արմենիա»-ին:

Օգոստոսի 5-ին «Արարատ»-ը Գյումրու քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի «Ալաշկերտ»-ին, իսկ «Փյունիկ»-ը` Երևանում կխաղա «Գանձասար-Կապան»-ի հետ:

Հայաստանի առաջնության մասնակցում են 9 ակումբներ: Առաջին տուրը բաց կթողնի «Արցախ» ակումբը:

 

 


© 2009 ARMENPRESS.am