Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի պատանիների չեմպիոն

19:49, 23 Հուլիս, 2018

ԵԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում, որը վարկանիշային է առաջիկա պատանեկան Օլիմպիական խաղերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մինչև 15 տարեկանների պայքարում 50 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 178 կգ արդյունքով դարձավ ոսկե մեդալակիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Ժորա Սարգսյանը, 0 ստացավ` ձախողելով երեք մոտեցումներն էլ:

 

 


© 2009 ARMENPRESS.am