Բակո Սահակյանը և Արծվիկ Մինասյանը քննարկել են Արցախի և Հայաստանի տնտեսական համագործակցության հարցեր

19:23, 23 Հուլիս, 2018

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը եւ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:


© 2009 ARMENPRESS.am