Տոկիոյում օդի ջերմաստիճանը գերազանցել Է 40 աստիճանը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում

10:45, 23 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Տոկիո մայրաքաղաքի պրեֆեկտուրայում հուլիսի 23-ին օդի ջերմաստիճանը գերազանցել Է Ցելսիուսի 40 աստիճանը, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ Է դարձել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել Է Ճապոնիայի Ազգային օդերեւութաբանական վարչությունը:

Ռեկորդը գրանցվել Է Օմե քաղաքում՝ մայրաքաղաքի պրեֆեկտուրայի արեւմուտքի լեռնային շրջանում: Ջերմաչափի սյունն այնտեղ հասել Է Ցելսիուսի 40,8 աստիճանի: Մինչդեռ Տոկիոյին հարեւան Սայտամայի պրեֆեկտուրայի Կումագայա քաղաքում ջերմանստիճանը բարձրացել Է մինչեւ 41,1 աստիճան: Ճապոնիայում դա ջերմաստիճանային բացարձակ ռեկորդ Է դարձել վիճակագրություն վարելու ամբողջ ընթացքում:

Օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ ամբողջ երկրում դիտարկման 927 կետերից 148-ում հուլիսի 23-ին ցերեկային ջերմաստիճանը գրանցվել Է 35 աստճանից բարձր: Շոգի պատճառով Ճապոնիայում մինչ այժմ զոհվել Է ավելի քան 20 մարդ, եւս մի քանի տասնյակ հազարը հոսպիտալացվել Է: Տուժածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք հաճախ չեն հետեւում, թե իրենք որքան երկար են գտնվում դրսում կամ տանն օդորակիչները չեն միացնում խնայողության նպատակով: Անցյալ տարի շոգի պատճառով երկրում զոհվել Է 44 մարդ, տասնյակ հազարավորները հայտնվել են հիվանդանոցներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am