ԱՄՀ-ի ղեկավարին փոխադրող ինքնաթիռն արտակարգ վայրԷջք Է կատարել Արգենտինայում. Todo Noticias

10:15, 23 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: American Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որտեղ գտնվում Էր Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը, արտակարգ վայրԷջք Է կատարել Արգանտինայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այս մասին հաղորդել Է Todo Noticias հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բուենոս Այրեսից Մայամի մեկնող ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալու Էսեյսա միջազգային օդանավակայան վառելիքի հոսակորստի եւ սալոնի ապահերմետիկացման պատճառով: Ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Լագարդն Արգենտինայից ԱՄՆ Էր վերադառնում G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը մասնակցելուց հետո, որը հուլիսի 21 – 22-ը տեղի Էր ունեցել Բուենոս Այրեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am