Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր

18:07, 22 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործները» Սինգապուրում կմասնակցեն Չեմպիոնների մրցաշարին, որի համար հայտագրել են 25 ֆուտբոլիստների՝ այդ թվում և Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին: International Champions Cup-ի մրցաշարում «Արսենալ»-ը հուլիսի 26-ին կմրցի «Ատլետիկո Մադրիդ»-ի, իսկ հուլիսի 28-ին՝ ՊՍԺ-ի հետ:


© 2009 ARMENPRESS.am