Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային համաձայնագրով նախատեսված սպառազինությունը

17:11, 22 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ պաշտպանությանյ նախարար Դավիթ Տոնոյանը։

«200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը  ժամանակակից,  արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ  չգտնվող սպառազինություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց Դավիթ Տոնոյանը:   

2015թ. ՌԴ-ն և ՀՀ-ն վարկային համաձայնագիր են վավերացրել, որի շրջանակներում ՌԴ-ն ՀՀ-ին ժամանակակից սպառազինություն է մատակարարում:


© 2009 ARMENPRESS.am