Մարկոս Պիզելին մասնակցել է «Ակտոբե»-ի հաղթական խաղին

12:09, 22 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի երեք ֆուտբոլիստները մասնակցել են Ղազախստանի առաջնության հերթական տուրի խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազախստանի առաջնության 19-րդ տուրում «Ակտոբե»-ն մրցում էր «Ժետիսու»-ի հետ: «Ակտոբե»-ն հաղթել է 2:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստը Մարկոս Պիզելին մասնակցել է «Ակտոբե»-ի ամբողջ խաղին: «Ժետիսու»-ի կազմում խաղին մասնակցել է Կամո Հովհաննիսյանը, իսկ Էդգար Մալաքյանը մեկնարկային կազմում էր, բայց փոխարինվել է 77-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ակտոբե»-ն 5-րդ է, իսկ «Ժետիսու»-ն 7-րդն է:

 


© 2009 ARMENPRESS.am