«Գանձասար-Կապան» ակումբը ևս ՀՖՖ նախագահի պաշտոնում կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

16:45, 21 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել այն մասին, թե ուրախությամբ է ընդունել լուրը, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբից:

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը պաշտպանում է Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Վստահ ենք, որ նրա ընտրվելը միայն ու միայն կնպաստի հայկական ֆուտբոլի զարգացմանն ու առաջընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ՀՖՖ նախագահի պաշտոնում ԱԱԾ տնօրեն Վանեցյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտնել էին նաև Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը, Երևանի «Փյունիկ»-ը, «Արարատ»-ը ու Գյումրիի «Շիրակ»-ը:

ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին: Գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ինքը չի առաջադրվի:


© 2009 ARMENPRESS.am