Բակո Սահակյանը հանդիպել է արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների հետ

20:25, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ԱՀ մշտական ներկայացուցիչների հետ՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ:

 «Արմենպրես»-ին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հաղորդում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել է հանրապետության արտաքին քաղաքականությանը և Արցախի դիվանագիտական առաքելությունների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել արտգործնախարարության ղեկավարությանը քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ:

 Բակո Սահակյանը նաև շնորհավորել է ԱՀ արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմին գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ և ամենայն բարիք:


© 2009 ARMENPRESS.am