Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում. ՀՀ վարչապետ

14:41, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարաշահումների ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմիններն ուժասպառ են լինում: Հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե Ապրիլյան պատերազմի հետ կապված քննություն չի՞ իրականացվում:

«Ո՞վ է ասում, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված քննություն չի իրականացվում:  Բա Էջմիածնում հայտնաբերվածն ինչի՞ հետ էր կապված, բա այդ երեխաները ե՞րբ էին սնունդն առաջնագիծ ուղարկել: Բա որ մենք զինված ուժերում կարգ ու կանոն հաստատելուն ուղղված քայլեր ենք ձեռնարկում, դա ինչի՞ հետ է կապված: Ես խնդրում եմ այսպիսի շեշտադրումներ մի արեք, թե՝ տեսեք այս հարցը չի քննվում, փաստորեն ոչ մի բան չի փոխվել, ոնց եկել է, այնպես էլ կգնա… ժողովուրդ ջան, այդ ամենի  ծավալն այնքան մեծ է, որ իրավապահ մարմինները ուժասպառ են լինում: Վստահեցնում եմ՝ չկա այնպիսի բան, որ չի քննվելու: Չարաշահումներ իրականացնողները լսում են ու իրենք գիտեն, որ իրենց հետևից գնալու են, տարբերակ չկա, որ պլստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am