Ճապոնիայի խորհրդարանը մերժեց Սինձո Աբեի կառավարությանն անվստահություն հայտնելու բանաձեւը

13:57, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հուլիսի 20-ին մերժել Է կառավարությանն անվստահության քվե հայտնելու մասին առաջարկությունը: Վարչապետ Սինձո Աբեի գլխավորած նախարարների կաբինետին անվստահության քվե հայտնելու բանաձեւն ավելի վաղ ներկայացրել Էին վեց ընդդիմադիր կուսակցություններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բանաձեւը պատրաստած ընդդիմության գլխավոր փաստարկ Է դարձել դժգոհությունն Աբեի գլխավորած կառավարության գործողություններից արդեն եկու տարի շարունակվող խոշոր սկանդալների լույսով: «(Սինձո) Աբեի վարչակազմն արժանի չԷ վստահության, քանի որ նույնիսկ չի փորձում բացահայտել ճշմարտությունը «Մորիտոմո գակուենի» եւ «Կակե գակուենի» շուրջը ծագած սկանդալների մասին»,- մեջբերում Է Kyodo գործակալությունն ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Ֆուկույամա Տեցուրոյին: Վերջին երկու տարում Աբեի կառավարությունը ներքաշվել Է մի շարք սկանդալների մեջ, որոնցից գլխավորներն առնչություն ունեն ֆինանսների նախարարության հետ, որն ավելի վաղ խոստովանել Է պետական հողի մի հատված Էական իջեցված գնով «Մորիտոմո գակուեն» կազմակերպությանը վաճառելու փաստաթղթերի կեղծման մեջ, կազմակերպություն, որը կապված Է նախարարների կաբինետի ղեկավարի կնոջ՝ Ակիե Աբեի հետ:

Դրանցից երկորդը կապված Է «Կագե գակուեն» կազմակերպության կողմից նոր անասնաբուժական ուսումնարանի ստեղծման հետ, որի օգնության մեջ կասկածել են անձամբ վարչապետին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am