Իր անունից ռուս պրանկերների հեռախոսազրույցը ԵՄ պաշտոնյաների հետ Փաշինյանը համարում է քաղաքական բովանդակության ճշտում

13:36, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանն իր անունից ռուս պրանկերների կողմից ԵՄ պաշտոնյաների հետ հեռախոսազրույցները որակում է քաղաքական բովանդակություն ճշտելու ձգտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցադրմանը, թե արդյոք ինչպես նա վերաբերվում պրանկերների այդ քայլին: «Դրա մեջ բացի հումորից, ես տեսնում եմ քաղաքական բովանադակություն ճշտելու ձգտում: Այդ խոսակցությունների հեղինակները փորձում են ճշտել, թե Եվրամիությունը որքանով է աջակցել Հայաստանում հեղափոխական գործընթացներին, հուսով եմ ճշտել-վերջացրել են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ այդ հեռախոսազրույցների վերաբերյալ եվրոպական կողմից տարածված տեղեկատվությանն ի պատասխան խնդրել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններին տեղյակ պահել, որ ինքը ԵՄ պաշտոնյաների հետ հեռախոսազրույց չի ունեցել: «Ցավոք մեր գործընկերներն այնքան էլ լուրջ չեն վերաբերվել այդ տեղեկատվությանը»,-հավելեց պաշտոնյան:

Ռուս պրանկերներ Լեքսուսն (Ալեքսեյ Ստոլյարով) ու Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) զանգահարել ու Նիկոլ Փաշինյանի անունից զրույցել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ավելի վաղ Լեսքուսի ու Վովանը նմանատիպ հեռախոսազրույց էին ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am