Մահացել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը

12:04, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահաքի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը մահացել է: Ղազախստանի պատմության մեջ առաջին անգամ էր գեղասահորդը Օլիմպիական խաղերում մեդալակիր դարձել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Կազինֆորմ»-ը, 25-ամյա մարզիկը մահացել է Ալմաթիի կենտրոնում դանակահարության հետևանքով:

Անհայտ անձինք փորձել են գողանալ նրա մեքենայի հայելիները, մարզիկը դիմադրություն է ցույց տվել, և հանցագործները դանակով վիրավորել են նրա ոտքը:

Տենը 3 լիտր արյուն է կորցրել, և բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել: Նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Դենիս Տենը 2013 թ. աշխարհի փոխչեմպիոն է, 2015 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիական ձմեռային 7-րդ խաղերի չեմպիոն, ինչպես նաև Ղազախստանի հնգակի չեմպիոն:


© 2009 ARMENPRESS.am