Միսուրիի լճում շրջվել Է ուղեւորներով նավակը. AP

10:04, 20 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միսուրիի նահանգի Թայբլ Ռոք լճում հուլիսի 19-ին խորտակվել Է ամֆիբիա-զբոսանավակը: Զոհվել Է առնվազն ութ մարդ, հաղորդել Է Associated Press գործակալությունը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հայտնել Է, որ նավակում եղել Է 31 մարդ: Փրկվածներից մի քանի մարդ հոսպիտալացվել Է: Ողբերգության վայրում աշխատում են ջրասուզակների խմբերը:

Տեղական իշխանություններն առայժմ չեն ճշտում, թե ինչն Է եղել խորտակման պատճառը: Օդերեւութաբանները տեղեկացրել Էին սաստիկ քամու մասին, որը տեղ-տեղ հասել Է վայրկյանում 26,8 մետրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am