Հայաստանն ու Չեխիան կխորացնեն համագործակցությունը հանցավորության դեմ պայքարում

13:28, 19 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց 2014թ. հունվարի 30-ին Չեխիայի հետ ստորագրված հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ հիմնավորման, համաձայնագրի նպատակն է խորացնել և ամրապնդել ոստիկանական համագործակցությունը հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած անձանց պարզելու ուղղությամբ, մասնավորապես` ինչպես ռազմավարական և գործառնական տեղեկատվության փոխանակման, այնպես էլ բոլոր համապատասխան մակարդակների իրավասու մարմինների միջև անմիջական շփումների միջոցով:

Համաձայնագիրը չի ներառում իրավական աջակցություն այն քրեական գործերով, որոնք կարգավորվում են հատուկ համաձայնագրով, որով Կողմերի Պետությունները պարտավորություններ ունեն:

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության, չեխական կողմի հետ անցկացվող հանդիպումների ընթացքում, չեխական կողմը հայցել է Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան քայլեր ձեռնարկել՝ Համաձայնագրի վավերացման գործընթացը ավարտելու համար: 

 


© 2009 ARMENPRESS.am