Հայաստանում պատրաստության են անցել ռուսական ռազմակայանի ինժեներական ստորաբաժանումների կինոլոգները

13:22, 19 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են ականորնողական ծառայության անձնակազմերի հրահանգչա-մեթոդական պարապմունքներն «Էքստրեմալ» շոգ կլիմայական պայմաններում:

Ինչեպս «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, նոր ժամանած զինծառայողները կատարելագործում են պաշտպանության միջոցների եւ արդիականացված ականափնտրիչների օգտագործման եւ կիրառման նորմատիվները:

Գործնական պարապմունքներում ինժեներները կվարժեցնեն ականափնտրիչ շներին պայթանյութերի կաղապարվածքների որոնման եւ ոչնչացման գործում՝ ինժեներական հետախուզության արդի միջոցների եւ անօդաչու թռչող ապարատների օգտագործմամբ: Գործնական պարապմունքներին ներգրավված են ավելի քան 100 զինծառայողներ՝ ծառայական շներով եւ 10 միավորից ավելի հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում նաեւ հետախուզության, կապի եւ անօդաչու օդուժի արդի համալիրներ:


© 2009 ARMENPRESS.am