«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման նպատակով հատկացվեց 12 մլն դրամ

11:58, 19 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի երրորդ փուլն անցկացնելու նպատակով կառավարությունը մարզպետարաններին հատկացրեց 12 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին որոշման նախագծերը հաստատվեց կառավարության նիստում: 

Մրցույթի հետ կապված ծախսերի ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին: Կառավարության պահուստային ֆոնդից յուրաքանչյուր մարզպետարանի հատկացվեց 1,2 մլն դրամ՝ մարզական հագուստ ձեռք բերելու նպատակով:

 


© 2009 ARMENPRESS.am