Ճապոնիան լիովին դադարեցնում Է նավթի ներմուծումն Իրանից. Nikkei

10:43, 19 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի նավթընկերությունները պատրաստվում են Իրանից նավթի ներմուծման լիակատար դադարեցմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 19-ին այս մասին հաղորդել Է Ճապոնիայի Nikkei գործարար թերթը:

Հրատարակության տվյալներով՝ Իրանից նավթի մատակարարումները պետք Է լիովին դադարեցվեն հոկտեմբերին, իսկ որպես հումքի ներմուծման այլընտրական աղբյուրներ դիտվում են Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:

Ինչպես նշել Է թերթը, իրանական նավթի՝ Ճապոնիայի այնպիսի մատակարարներ, ինչպիսիք են JXTG Holdings-ը եւ Idemitsu Kosan-ը, ԱՄՆ-ից նախազգուշացում են ստացել ներմուծման լիակատար դադարեցման անհրաժեշտության մասին մինչեւ 2018 թվականի նոյեմբերի սկիզբը, երբ Վաշինգտոնը պլանավորում Է վերսկսել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների գործողությունը: Իրանական նավթի գնումները շարունկվելու դեպքում ԱՄՆ-ն այդ ընկերություններին սպառնում Է խոշոր տուգանքներով: Այս ֆոնին Ճապոնիայի բանկերը նույնպես ազգային նավթընկերություններին ծանուցել են, որ դադարեցնում են իրանական նավթի հետ կապված գործարքավարությունները, ինչը գործնականում անհնար Է դարձնում դրա գնումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am