Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին

21:31, 18 Հուլիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարեկ Ռեշուտային և ռազմական կցորդ, փոխգնդապետ Քշիշտով Միկոլայեկին` վերջինիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել Հայաստանում առաքելության ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-լեհական համագործակցության հեռանկարները: Հատկապես կարևորվել է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցությունը:

© 2009 ARMENPRESS.am