Նարեկ Ղահրամանյանը նշանակվել է Կապանի քաղաքապետի պաշտոնակատար

10:21, 18 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում Նարեկ Ղահրամանյանին Սյունիքի մարզի Կապանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում: 

Իր նշանակման կապակցությամբ Ղահրամանյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ նշելով. «Ակնկալում եմ բոլոր կապանցիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները մեր համայնք բերելու գործում»:


© 2009 ARMENPRESS.am