Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր

14:12, 17 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարական առանձնատանը հուլիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկատվությունը հրապարակված է  ՀՀ կառավարության ֆեյսբուքի էջում: 

«Առաջին նախագահն իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ»,-ասված է գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am