Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ, մաքուր օդով երկիր

15:34, 16 Հուլիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ծխախոտն է սրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։

«Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եվ մենք այս երկու հիվանդությունների բուժումը ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ կտրուկ իջեցնելով ծխախոտի օգտագործումը»,-նշված է նախարարի գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am